Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Պլենտուզից ցածր» մակարդակի բանավեճի ՀՀԿ-ն չի մասնակցում

«Պլենտուզից ցածր» մակարդակի բանավեճի ՀՀԿ-ն չի մասնակցում
23.03.2013 | 13:45

«Այնտեղ կան քաղաքականության մեջ հայտնված մարդիկ, ոչ թե քաղաքական գործիչներ: Եթե իրենց անդրադառնամ ու պատասխանեմ, Ձեր աչքից հաստատ կընկնեմ: Երբ շուկայական մակարդակով են փորձում քաղաքական տեսակետներ հայտնել, մտնում են անձնական վիրավորանքների դաշտ, դա խոսում է ինտելեկտի պակասի մասին»,-անդրադառնալով վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ վերստին թափ առած հեռակա բանավեճին ու ԲՀԿ-ականների հայտարարություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` նկատելով, որ դա «չփաստարկված, պատվերի շրջանակում» կատարվող քայլեր են: «Մենք երբևէ ականատես չենք եղել լուրջ հարցադրումների, բանավեճերի, շեշտադրումների, որոնք պայմանավորված չեն այս կամ այն ընտրություններով, այն էլ դրանցից ընդամենը մեկ ամիս առաջ: Իմ գործընկերները ճիշտ են` գարնանային սրացումներ են»,-հավաստիացրեց Հովհաննես Սահակյանը, արձանագրելով, որ հասարակությունը շատ լավ հասկանում է, ով է «սրտացավ խոսք» ասում, ով` հենց այնպես: Ըստ Սահակյանի, ԲՀԿ-ի «գարանանային սրացումներն» էլ այս անգամ պայմանավորված են Երևանի ավագանու ընտրություններով: «Երևանում դրական փոփոխություններ շատ կան: Մարդը, որը տասը փոփոխություններից միայն երկուսը չի հասցրել, հանուն իրենց նեղ կուսակցական շահի, նրա վրա ցեխ են շպրտում»,-նշեց մեր զրուցակիցը` ընգծելով, որ «դիտմամբ» չի ցանկանում անդրադառնալ մեկ-երկու «ճամբարափոխների, տաք անկյուններ փնտրողների»: «Փորձում են ամեն ինչ իջեցնել «պլենտուզից» ցածր մակարդակի, որպեսզի այդ բանավեճում իրենք իրենց զգան տանտեր: Չեմ ցանկանում, որ մենք այդ ամենին մասնակից դառնանք ու այդքան իջնել»,-շեշտեց Հովհաննես Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ